Պատահարներ
Պտղնիի ճանապարհին հայտնաբերվել է ՌԴ 62-ամյա քաղաքացու դի՝ քերծվածքներով
Gohar Vardanyan
1 րոպե
315 դիտում
Հունվարի 13-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում արյունոտ դիակ կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները Գետամեջ գյուղի 11-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ 62-ամյա Աշոտ Խանգելդյանի դին, ով ժամանակավորապես բնակվում էր Գետամեջ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր, որոնք, ըստ դատաբժշկի, կարող էին առաջանալ վայր ընկնլու հետևանքով։
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները բերմա են ենթարկում Արտյոմ Կանեւսկոյին
Gohar Vardanyan
1 րոպե
1,109
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքստրիմ և «պարող» մեքենաներ Երևանի փողոցներում
Gohar Vardanyan
1,082
Հայաստանում H1N1-ից եւս մեկ մարդ է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
780
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
142
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,563