Քաղաքականություն
Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի և ՌԴ վարչապետերը
Gohar Vardanyan
286 դիտում
Այսօր 7-րդ գումարման Ազգային Ժողովը ՀՀ վարչապետ ընտրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս առնչությամբ Փաշինյանին շնորհավորել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
114
Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
547
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
1 րոպե
143
5.0
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
182