Քաղաքականություն
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի շփման գծում
Հունվարի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Արցախի Հանրապետության իշխանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դիտարկման անցկացմանը և ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սերժ Սարսգսյանը խոսել է հետընտրական զարգացումների տարբերակների մասին
Պուտինը ստորագրեց աղմկահարույց օրենքը
2.0
Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա. Շարմազանով
5.0