Հասարակություն
Չինաստանում մահվան են դատապարտել Կանադայի քաղաքացու
Այսօր չինական Դալյան քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել Կանադայի քաղաքացի Ռոբերտ Շելլենդբերգին թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար: 2014 թ.-ին Շելլենբերգը ձերբակալվել էր 222 կգ մետամֆետամինը…
Այսօր չինական Դալյան քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել Կանադայի քաղաքացի Ռոբերտ Շելլենդբերգին թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար: 2014 թ.-ին Շելլենբերգը ձերբակալվել էր 222 կգ մետամֆետամինը հանցավոր խմբով Չինաստանից Ավստրալիա տանելու կասկածանքով:Հաղորդվում է, որ թմրանյութերը թաքցրել էին ռեզինե անվադողերի մեջ: Ինքը՝ կանադացին, պնդում է, թե Չինաստանում է եղել բացառապես տուրիստական նպատակներով և դարձել է հանցագործների զոհը:
Նոյեմբերի 20-ին Դալյանի դատարանը կանադացուն դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, հետագայում արտահանձնման հայրենիք: Դատարանի վճիռը կանադացին բողոքարկել էր, ինչին ի պատասխան ստացել էր ավելի խիստ դատավճիռ: Կանադական լրատվամիջոցներն արդեն իսկ հայտարարում են, որ չինական դատարանի նման որոշումը կարող էր կապ ունենալ Կանադայում Huawei ընկերության ֆինանսական գծով տնօրենի ձերբակալման սկանդալային գործի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին, հայտնում է Shamshyan.com...
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատ...