Քաղաքականություն
Ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է բազմաթիվ չարաշահումներով․Սարգսյանի պատասխանը
Gohar Vardanyan
624 դիտում
Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը:
«Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն։
Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»,-գրել է նա:
Ի պատասխան «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Հայկ Սարգսյանը արձագանքել է Իոաննիսյանին՝ Facebook-ի իր էջում գրելով.
«Հարգելի ընկերներ, ոչ անհայտ Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պագամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով եւ շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն: Միաժամանակ, էդ խեղճուկրակն իր փորած փոսը չընկնելու համար, հայտնում է՝ « Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»:
Իր արարքին պատշաճ դիմելաձեւ էի մտածում, մեկ էլ հիշեցի ոչ հեռավոր անցյալում նրա հետ ուղիղ առնչություն ունենցած մեկի՝ Դանիելին բնութագրող դիպուկ ձեւակերպումը:
Հուսամ, չեք մոռացել, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ նրան անմեղսունակ որակեցին, սակայն նա չփորձեց հակադարձել կամ վիճարկել: Հավանաբար, շատ փաստարկված էր բնութագիրը եւ նա անհեռանկար համարեց վիճարկելը: Ուստի, այսուհետ՝ ես նրան կդիմեմ այ ոչ հարգելիս կոչականով, բայց նկատի կունենամ վերոհիշյալ արտահայտուիթյունը՝ չվիճարկելով հեղինակային իրավունքը:
Եվ այսպես, այ ոչ հարգելիս, որ այդպիսի բազմաթիվ տեղեկատվություններ ունեիք, ինչու՞ էիք դրել տակներդ եւ չէիք հրապարակում՝ իրազեկելու հանրությանը, որ անաշխատ չլինեին ձեզ տրամադրվող գրանտները եւ, որ ունեք՝ ինչու՞ եք այդպիսի տեղեկություններ մուրալու կոչով դիմում: Ավելի հիմնավորը ո՞րն ա, այ ոչ հարգելիս:
Լայն տարածում ստացած արդի բառապաշարով ասած՝ այ կլասիկ զրպարտիչ, եթե իսկույն եւեթ չհրապարակես, իբրեւ ձեռքներիդ տակ եղած, տեղեկությունները եւ, խոստացածիդ համաձայն, դրանք չհանձնես Հատուկ քննչական ծառայություն, որ պատկան մարմինները դրանց գնահատական տան, ես քեզ դատի կտամ՝ ինձ զրպարտելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար:
Այ ոչ հարգելիս, չուշացնես, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
107
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
380
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
145
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
298