Պատահարներ
Փլուզում Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում
Lilit A.
Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, փլուզման եզրին էր։ Հեքեքյանը հայտարարել էր, որ շենքի մի պատը, որը հարակից է Տերյան փողոցին, որտեղ «Հին Երևան» նախագծով իրականացվում էին շինարարական աշխատանքներ, ընթացել են բազմաթիվ խախտումներով: Հենց դա էլ հանգեցրել է շենքի վթարային վիճակին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Հզոր պայթյուն Փարիզի կենտրոնում
Lilit A.
Արարատի մարզում կրակը մոխրակույտի է վերածել բնակիչներից մեկի տունը. վնասը կազմում է մոտ 30 մլն դրամ
Lilit A.
Վրաերթ մետրո Բարեկամության մոտ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Lilit A.
Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին
Lilit A.
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0