Պատահարներ
Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո…
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին։
Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, և շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրեց փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն հայտնեց իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։
Դիվանագետների հետ զրույցում Սերգո Միրզոյանը հիացմունքով էր հիշում նախորդ տարի՝ մայիսի 9-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների այցը և շնորհավորանքը։
Դիվանագետներն իրենց հերթին խոստացան պարբերաբար այցելել Սերգո Միրզոյանին»։
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում կրակը մոխրակույտի է վերածել բնակիչներից մեկի տունը. վնասը կազմում է մոտ 30 մլն դրամ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախ...
Վրաերթ մետրո Բարեկամության մոտ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Ավրորա Մեդիան քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Բարեկամության մետրոյի մոտ, SAS սուպերմարկետի դիմաց, Գազել մակնիշի երթու...
Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նա...
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Ի...