Պատահարներ
Վրաերթ մետրո Բարեկամության մոտ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Ավրորա Մեդիան քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Բարեկամության մետրոյի մոտ, SAS սուպերմարկետի դիմաց, Գազել մակնիշի երթուղայինը մի քաղաքացու է վրաերթի ենթարկել: Ճանապարհային ոստիկանությունից Ավրորա…
Ավրորա Մեդիան քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Բարեկամության մետրոյի մոտ, SAS սուպերմարկետի դիմաց, Գազել մակնիշի երթուղայինը մի քաղաքացու է վրաերթի ենթարկել: Ճանապարհային ոստիկանությունից Ավրորա Մեդիայի լրատվականին հայտնեցին, որ վրաերթի ենթարկվածը 40-ամյա տղամարդ է, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվել է բավարար: Ըստ առկա տեղեկատվության, տղամարդը փողոցն անցել է չնախատեսված տեղով: Հարգելի հետիոտներ, Ավրորա Մեդիան զանգահարող վարորդներն ուղղակի խնդրում են, նաեւ պահաջում ճանապարհները հատել միայն թույլատրելի հատվածներով: Մի վտանգեք նախ ձեր կյանքը, խնդիրների մի ստեղծեք վարորդների համար:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում կրակը մոխրակույտի է վերածել բնակիչներից մեկի տունը. վնասը կազմում է մոտ 30 մլն դրամ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախ...
Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ...
Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նա...
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Ի...