Քաղաքականություն
Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին
Gohar Vardanyan
426 դիտում
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք գործելն արգելելու հարցին:
«Սոցիալական ցանցերում այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել: Տոնական օրերին տեղի ունեցան եղել են միջադեպեր: Մենք այս հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի մոտ: Ցավոք, նման դեպքերն արդեն վատ եւ սխալ ավանդույթ են դառնում: Նախորդ տարի 16 դեպք է արձանագրվել, երբ ՌԴ քաղաքացիներին արգել են մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ նրանց ազգային պատկանելության պատճառով», - ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29–ին ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու`նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։
Զախարովան նշել է. «Մեր դիտարկմամբ, նշված փաստերը Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են: Դրանք հակասում են ռուս–ադրբեջանական պայմանագրերի և համաձայնագրերի տառին և ոգուն»։
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
50
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
329
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
137
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
284