Քաղաքականություն
Վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել․Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանին
Եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Գրառումն ամբողջապես ներկայացնում ենք ստորև․
«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։
Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից»։
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0