Քաղաքականություն
Քոչարյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասինՄիջնորդություն՝ ՀՔԾ․ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը
Gohar Vardanyan
281 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնական դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք:
Տեղեկացնում ենք, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
49
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
329
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
137
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
283