Քաղաքականություն
Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահների մոտ է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
Gohar Vardanyan
333 դիտում
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով:
«Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասել է նա:
Տողանյանն ասել է, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ ժամկետներ չկան:
«Դա երեկ է տեղի ունեցել, մենք կապի մեջ ենք իրավապահ մարմինների հետ, գիտեմ, որ մեր կոլեգաներն էլ Ղազախստանում են զբաղվում: Որևէ այլ տեղեկություն այս պահին չկա»,- նշեց դեսպանը:
Նա հայտնեց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու ժամանակ իրենք ևս ներկա պետք է լինեն:
«Դա երկար իրավական գործընթաց է, մենք հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ղազախական լրատվամիջոցները գրում էին, որ Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկը փախել էր ՌԴ, հայտնաբերվել ու ձերբակալվել, այնինչ Գուրուրյանը դեռ օրեր առաջ ուղերձ էր հղել՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
42
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
318
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
135
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
276