Պատահարներ
Տղամարդը շան բուժման համար գումար չունենալու պատճառով կտրել է ձեռքի երակները
Gohar Vardanyan
1 րոպե
367 դիտում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունվարի 10-ին ժամը 00:35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակարանում մի քաղաքացի ինքնավնասում է արել՝ դանակով կտրելով ձեռքի երակները:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ժամանել են նաև փրկարարներն ու փրկարար–հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Պարզվել է, որ նշված տան բնակիչ, 54-ամյա Վարդան Դ.-ն նշված բնակարանից երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն էլ հիվանդանոց մեկնած իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահներին կատարվածի մասին ահազանգել է Վարդան Դ.-ի 22-ամյա որդին և իրավապահներն ունեն տեղեկություններ, որ հայրը այդ քայլին է դիմել, քանի որ շան վիրահատման համար գումար չի կարողացել ճարել, ինչի համար էլ դիմել է այդ քայլին:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ֆրանսիական Ալպերում դահուկորդի փրկության տպավորիչ պահը
Gohar Vardanyan
706
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարած անձը հայտնաբերվել է
Gohar Vardanyan
1 րոպե
695
Լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում․ ԱԻՆ
Gohar Vardanyan
604
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
120
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
226
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,560