Քաղաքականություն
ՌԴ Զինված Ուժերը թաքցրել է Սիրիայում հայ զինվորի մահը
2018թ. նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, որի մահվան լուրը, սակայն, ՊՆ-ն չի հայտնել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լրատվամիջոցը մանրամասնում է, որ Առուստամյանը երկրորդ անգամ էր գործուղվում Սիրիա։ Ըստ պաշտոնական վարկածի՝ կրտսեր սերժանտը զոհվել է Դեր Զորում, մասնավորապես՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Առուստամյանի հարազատները կատարվածի պաշտոնական վարկածին կասկածանքով են վերաբերվում:
Կրտսեր սերժանտի՝ զինված ուժերի հետ առնչություն ունեցած բարեկամներից մեկը հայտնել է, որ հակատանկային ականը չի կարող պայթել, եթե այն գցեն ոչ մեծ բարձրությունից:
«Սիրիա ուղարկվող ռուսական հրթիռները, ինքնաթիռներն ու տանկերը նոր են, մինչդեռ զինամթերքը, արկերն ու ականները՝ դեռևս խորհրդային արտադրության, որոնց մի մասը դեռ շատ վաղուց էր պետք ոչնչացնել: Անորակ ականը, միգուցե, կարող էր պայթել նման ցածր տարածությունից ընկնելու դեպքում»,-ասել է նա։
Զոհվածի եղբայրներից մեկն էլ նշել է, որ ՌԴ ՊՆ-ն փորձում է ավելորդ անդամ կորուստի մասին չհաղորդել, որպեսզի չվախեցնի Սիրիա զինվորական ծառայության համար մեկնել պատրաստվող կամավորներին:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.0
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
3.0