Քաղաքականություն
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` հավելելով, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը քիչ առաջ է ավարտվել, որի ընթացքում 4 որոշում է ընդունվել:
«Առաջինը՝ ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև փորձագետների և օգնականների իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Անի Սամսոնյանը:
Երկրորդ որոշմամբ միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Եվ չորորդ որոշումը բոլորիդ հայտնի փոխխոսնակի որոշումն է, Մանե Թանդիլյանի արձանագրությունը ստորագրված է»,- նշեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երրորդ անձը կարող է ունենալ իր շահերն ու ընկալումները. Փաշինյան
Փաշինյանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերություններից
Սխալ եմ թույլ տվել. Սարիկ Մինասյանն իր հայհոյելու մասին
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
5.0