Քաղաքականություն
Լապշինի գործով ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար: Այս մասին բլոգերը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով իմ կողմից ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը: Նա նաև նշել է,որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել Արցախ այցելելու պատճառով: Լապշինը 2017 թվականի փետրվարի 7-ին Մինսկից հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0