Քաղաքականություն
Հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
792 դիտում
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սևանում սիգի որսի խնդրի։ Այս առնչությամբ նա նշեց, որ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է և պետք է մտածել երկարաժամկետ խնդրի լուծման մասին:
Փաշինյանը ընդգծեց, որ Սևանում սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է ։
«Այն զեկուցագիրը, որը ստացել եմ, խոսում է մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում Ազգային պարկի, բնապահպանության նախարարության և ոստիկանության», - ասաց կառավարության ղեկավարը:
Պաշտոնակատարը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարել է Ոստիկանության պետին, Գեղարքունիքի մարզպետին, Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարին համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
40
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
318
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
135
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
276