Պատահարներ
Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվեց
Հունվարի 8-ին նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակվածներից մեկը` 39-ամյա Գոռ Հակոբյանը ձերբակալվեց: Այս մասին ֆեյսբուքյքան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը նշել է, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցված քրեական գործը նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին առերևույթ անմիջական մասնակիցներից մեկը ձերբակալվել է:
Արդեն տեղեկացվել է, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
Քրեական գործի նախաքննության ընթացքում, դատախազական պատշաճ հսկողության ներքո, իրականցվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց արդյունքում դեպքի անմիջական մասնակիցներից մեկը՝ Գ.Հ.-ն, ձերբակալվել է:
Մասնակից մյուս անձանց ինքնությունը լիարժեք պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
Հ.Գ.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Հիշեցնենք` երեկ մի խումբ երիտասարդներ կանգնեցրել էին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել ու քաշքշոց սկսել` անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ
Միջադեպ կենտրոնական հավաքակայանում. ծնողները թույլ չեն տվել, որ ավտոբուսները շարժվեն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ֆրանսիական Ալպերում դահուկորդի փրկության տպավորիչ պահը
Ավելին Պատահարներ բաժնից
Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել
Աշտարակի աղմկահարույց վթարից հետո նախարարի կարևոր զգուշացումը
5.0