Քաղաքականություն
Սկսվել է Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Միջնորդության մեջ գրավի չափ նշված չէ, եթե դատարանը որոշի գրավով ազատ արձակելու միջնորդությունը բավարել, ապա իր հայեցողությամբ պետք է սահմանի նաև գրավի չափը:
Երկրորդ նախագահը ներկա չի լինելու նիստին։ Ինչպես լրագրողներին հայտնել է նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը, սա տեխնիկական նիստ է և կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունը հավելյալ արժեք չէ։
Նրա խոսքով՝ եթե դատարանը Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում կայացնի, դա կլինի որոշակի ժամանակ հետո՝ սահմանված գրավը վճարելուց հետո:
Ռոբերտ Քոչարյանը կալանվորված է դեկտեմբերի 7-ից:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
3.0