Պատահարներ
Շուշիում երիտասարդ ամուսինների և երեխայի դիեր են հայտնաբերվել․ մյուս երեխայի վիճակը ծանր է
Հունվարի 8-ին՝ ժամը 19:05-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ՝ 33-ամյա Ս. Մ.-ի և 29-ամյա Ա. Ա.-ի , ինչպես նաև նրանց որդու՝ 5-ամյա Ժ. Մ.-ի դիերը: Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ 8-ամյա Ն. Մ.-ն, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է:
Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ
Միջադեպ կենտրոնական հավաքակայանում. ծնողները թույլ չեն տվել, որ ավտոբուսները շարժվեն
ՀՀԿ-ական ղեկավարին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0