Հասարակություն
ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայի սպանության գործով հայազգի կասկածյալը
Այսօր Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզում ձերբակալվել է Ղազախստանի Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալ Ն․ Գուրուրյանը։ Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի…
Այսօր Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզում ձերբակալվել է Ղազախստանի Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալ Ն․ Գուրուրյանը։ Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը: Այս պահին քննարկվում է նրա արտահանձնման հարցը։
Ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Ն. Գուրուրյանը փախել էր Ռուսաստան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
Մաքսազերծման նոր մեթոդով աճում է մեքենաների գինը․ Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծմ...