Պատահարներ
Քաղաքացուն վճարվել է շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը. ՄԻՊ
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում նրա աշխատելու փաստը: Արդյունքում, ծառայությունը նվազեցրել է քաղաքացու աշխատանքային ստաժը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը: Միաժամանակ, քաղաքացուն տեղեկացրել են, որ ավելի վճարված 200.000 դրամը պետք է փոխանցել գանձապետական հաշվեհամարին։
Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, ինչի արդյունքում իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է բողոք ներկայացրած անձի աշխատանքային ստաժը, 200.000 դրամը չի փոխանցվել գանձապետական հաշվեհամարին, ավելին՝ քաղաքացուն վճարվել է սխալմունքի արդյունքում շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ
Միջադեպ կենտրոնական հավաքակայանում. ծնողները թույլ չեն տվել, որ ավտոբուսները շարժվեն
ՀՀԿ-ական ղեկավարին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0