Հասարակություն
Որտեղ կծառայի Արամ Mp3-ն․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել
«Ինքը զորակոչվում է որպես բժիշկ։ 2 երեխաների հայր է, 35 տարեկան, եթե սովորական զորակոչով զորակոչվելու լիներ, ապա չէր զորակոչվի»,- ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Արամ Mp3-իի…
«Ինքը զորակոչվում է որպես բժիշկ։ 2 երեխաների հայր է, 35 տարեկան, եթե սովորական զորակոչով զորակոչվելու լիներ, ապա չէր զորակոչվի»,- ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Արամ Mp3-իի զինվորական ծառայություն անցկացնելու հարցին:
Ընդգծեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս ակտիվորեն քննարկվում էր հացը, թե Արամ Mp3-ն լինելով իշխանության ներկայացուցիչների հետ սերտ հարաբերություններ ունեցող շուո բիզնեսի ներկայացուցիչ, իր ծառայությունը կանցկացկացնի Մուրացանի զինվորական հոսպիտալում։
Այս առնչությամբ էլ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ «Եթե անգամ զորակոչվի Մուրացան՝ ելնելով իր մասնագիտությունից, դա դեռ չի նշանակում, որ ինքը ծառայության ողջ ընթացքը մնալու է Մուրացանում։ Մեր ռազմական բժիշկները որպես կանոն, եթե մի տեղ տարվում են, շատ ակտիվորեն գործուղումների մեջ են լինում և ծառայության բնույթից ու անհրաժեշտությունից ելնելով տարբեր տեղերում են լինում»։
Եզրափակելով խոսքը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Արամ Mp3-ն զորակոչվելու է այն ժամանակ, երբ կզորակոչվեն բժիշկները․ «Սովորաբար դա լինում է զորակոչի վերջին փուլում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
Մաքսազերծման նոր մեթոդով աճում է մեքենաների գինը․ Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծմ...