Հասարակություն
Նորակոչիկների ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտած երկրորդ անձն է ձերբակալվել
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկրորդ անձն է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ…
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկրորդ անձն է ձերբակալվել։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը, իսկ ժամը 18:15-ին՝ միջադեպի մյուս մասնակիցը՝ 1996թ. ծնված Մ.Ոսկանյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
Մաքսազերծման նոր մեթոդով աճում է մեքենաների գինը․ Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծմ...