Հասարակություն
Հունվարի 2-ին ծովահենների կողմից գերեվարված ծովագնացների թվում հայ կա
Հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, ծովահենների կողմից գերեվարված MSC Mandу կոնտեյներային նավի անձնակազմի անդամների թվում հայ կա: Այս մասին հաղորդում է riafan.ru-ն: «Գերեվարվել են…
Հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, ծովահենների կողմից գերեվարված MSC Mandу կոնտեյներային նավի անձնակազմի անդամների թվում հայ կա: Այս մասին հաղորդում է riafan.ru-ն:
«Գերեվարվել են կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, եռակցող Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը»,- նշվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը զինված ծովահենները բարձրացել էին MSC Mandу նավի վրա, որը նավարկում է Պանամայի դրոշի ներքո: Նրանք թալանել են անձնակազմին ու անդամներից 6-ին գերի վերցրել: Թիմի մյուս անդամները՝ 20 հոգի, փրկվել են և գտնվում են անվտանգ վայրում:
Հարձակումից հետո ծովահենները մտել են Նիգերիայի տարածքային ջրեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
Մաքսազերծման նոր մեթոդով աճում է մեքենաների գինը․ Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծմ...