Քաղաքականություն
Հորդորում եմ անհապաղ հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից․ Խաչատրյանը՝ Մարությանին
Gohar Vardanyan
324 դիտում
Երևանի ավագանու նախկին անդամ, ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի պարոն Մարության,
Սիրելի Կարգին Հայկո,
Ես հասկանում եմ, որ Ձեզ համար քաղաքականությամբ զբաղվելը, առավել ևս Երևանի քաղաքապետ աշխատելը տաժանակիր և անհասկանալի գործ է։
Ձեզ կարողանում են հեշտությամբ խաբել ու «քաշել» անհասկանալի պատճառներով մինչ օրս Ձեր կողքին գտնվող նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, ովքեր դատարանի առջև կանգնելու փոխարեն դեռ շարունակում են թելադրել երևանցու «թշվառ» կենսակերպը։
Ուզում եմ հավատալ, որ Դուք դիտավորությա՛մբ չեք մսխում հանրային միջոցները, որ Դուք ընդհանրապես կա՛պ չունեք ներկայցված ու ի կատար ածվող քաղաքային բյուջեի հետ, քանզի այդ բյուջեն հանցավոր է, և հետագայում պատասխանատվության են կանչվելու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ բյուջեն գրել, հաստատել ու իրագործում են։
Բոլորովին չեմ ցանկանում, որ ընկնեք Շուշան Պետրոսյանի օրը ու դառնաք ծաղրի ու ատելության առարկա, մոռացվեն բոլոր այն լուսավոր էպիզոդները, որոցում եղել եք Դուք։
Այդ իսկ պատճառով հորդորում եմ Ձեզ անհապաղ հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, մաքրել Ձեր անունն ու պատիվը, չդառնալ ծիծաղի ու նզովքի առարկա։
Դա Ձերը չէ։ Դուք քաղաքական մարդ չեք։ Մի «սպանեք» Կարգին Հայկոյին։
Ես ցանկանում եմ, որ Կարգին Հայկոն մնա բոլորիս կողմից սիրված դերասանն ու արվեստագետը, ոչ թե վերածվի կոռուպցիայի մեջ ուրիշների ձեռքով թաթախված պարոն Մարությանի։
P.S. Չմոռանամ մեջբերել Ձեր խոսքերը»:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանական հրթիռներ հարվածել են Նեթանյահուի գրասենյակին․ ԶԼՄ
1 րոպե
96
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
577
1.0
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
1 րոպե
356
5.0
Թրամփն Իրանի հետ կապված հայտարարություն է արել
1 րոպե
322