Քաղաքականություն
Թուրքիայում կհեռարձակվի հայկական հեռուստաալիք
Gohar Vardanyan
1 րոպե
340 դիտում
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն TV-ն, այն ապահովելու է հայերենով և թուրքերենով բարձր որակի (HD) հեռարձակումներ, որոնց կարելի է հետևել նաև բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հեռուստալիքը պաշտոնապես կհեռարձակվի մեկ ամսվա ընթացքում, սակայն «Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ. Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ առաքելական Սբ. Եկեղեցին տոնում էր Քրիստոսի ծնունդը:
«Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալն ասել է. «Ծննդյան տոնի հետ միասին ծնվեց նաև «Լույս TV»-ն»:
Ըստ Հարություն Քուրալի` 15 օրը մեկ անգամ հրատարկվող «Լույս» թերթից հետո «Լույս TV»-ն հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական հեռուստաալիքն է:
«Սա հորս` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր: Նրա կարծիքով` հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքի համար և մենք այս երազանքը իրագործեցինք», - նշել է Հարություն Քուրալը:
«Ընդհանուր լուրերից բացի՝ կլինեն նաև հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ: Նախատեսվում են ուղիղ միացմամբ բանավեճային ծրագրեր, այդ թվում հայ համայնքի համար կարևոր և տոնական օրերին հատուկ եթերներ»,- տեղեկացրել է Քուրալը:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
537
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
270
Նիկոլ Փաշինյանը Սյունիքից հրապարակել է «Թխվածքի պատմությունը»
1 րոպե
129
Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
1 րոպե
162