Քաղաքականություն
Սփյուռքի նախարարությունը՝ Կարագանդայում տեղի ունեցածի մասին
ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունը հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ.
«ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:
Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն:
Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0