Քաղաքականություն
Նախորդ տարի Ադրբեջանը 63 միլիոն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է գնել Թուրքիայից
Gohar Vardanyan
300 դիտում
Թուրքիայի արտահանողների խորհուրդը (Türkiye ihracatçılar meclisi – TİM) հրապարակել է 2018թ. տարբեր երկրներին Թուրքիայի արտահանած արդյունաբերական ապրանքների ծավալները, ըստ որի՝ Ադրբեջանը 2018թ. 63, 409 մլն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է գնել Թուրքիայից։ Տարեկան զեկույցը տեղադրված է TİM պաշտոնական կայքում։ Այս մասին գրում է Razm.info կայքը՝ հավելելով, որ թուրքական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ տեսակի տեխնիկա է արտահանվել:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ նախորդ տարվա հունիսի 24-ին Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ առաջին անգամ նկատվեց թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության SOM թևավոր հրթիռը:
Նոյեմբերին Ադրբեջանում բացվեց արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը, որը հագեցած էր թուրքական արտադրության տեխնիկայով: Նույն ամսում դրանց կիրառությամբ անցկացվեցին զորավարժություններ, որտեղ գործածվեցին նաև «Ասելսան» ընկերության TASMUS մարտավարական կապի համակարգը:
Բացի նշվածներից, վերջին տարիներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է նաև «Քասրղա» ՀԿՌՀ-ի կառավարվող հրթիռներ, հակադրոնային պայքարի դյուրակիր միջոցներ, զրահամեքենաներ ևն: Կա հավանականություն, որ 2018-ին մատակարարումներ են եղել նաև այս դասից:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
255
1.0
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
1 րոպե
234
5.0
Թրամփն Իրանի հետ կապված հայտարարություն է արել
1 րոպե
247
Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները․ Տարոն Չախոյան
1 րոպե
371