Պատահարներ
Գողության փորձ «Հայփոստ»-ի մասնաճյուղից
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունվարի 7-ին, ժամը 06.45-ին, հաղորդում է ստացվել, որ «Հայփոստի» թիվ 23 մասնաճյուղից գողություն է կատարվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 07.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղի աշխատակցուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 06.30-ից 06.50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել է Արշակունյաց պողոտայի 16 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Գևորգ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ
Միջադեպ կենտրոնական հավաքակայանում. ծնողները թույլ չեն տվել, որ ավտոբուսները շարժվեն
ՀՀԿ-ական ղեկավարին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0