Քաղաքականություն
Արտակ Դավթյանը խոսեց բանակում դժբախտ պատահարների մասին
Ձմեռային զորակոչում փոփոխություններ այս տարի չեն նախատեսվում։ Այն կկազմակերպվի ինչպես միշտ: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով բանակում անսարք մեքենաների շահագործման ու դրանց հետևանքով դժբախտ պատահարների մասին լրագրողների հարցին՝ նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով:
«Դրան զուգահեռ շահագործումից հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն տարիքային կամ անսարքության պատճառով: Այս տարի նոր մեքենաների ձեռքբերման գործընթացը շարունակվելու է»:
Դավթյանն խոսքով՝ ոչ ոք չի կարող բացառել դժբախտ դեպքերը:
«Ցանկացած տեխնիկա, անգամ նորը ունի հնարավորություն տեխնիկապես անսարքանալու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման տեխնիկա չհայտնվի երթերի ընթացքում: Մանավանդ ուշադրություն ենք դարձնում ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին: Ցավալի դեպքը, որ ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեցին տվյալ հարցերը»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0