Հասարակություն
«Մարդ ա վատացել». 2018-ի թոփ արտահայտությունները․ «Հրապարակ»
Անցնող տարին բուռն էր ու իրադարձություններով լեցուն: Ողջ ընթացքն ուղեկցվեց տարբեր հայտարարություններով, որոնք սոցցանցերում բուռն քննարկումների արժանացան: 1. Հեղափոխության ընթացքում Հանրապետության…
Անցնող տարին բուռն էր ու իրադարձություններով լեցուն: Ողջ ընթացքն ուղեկցվեց տարբեր հայտարարություններով, որոնք սոցցանցերում բուռն քննարկումների արժանացան:
1. Հեղափոխության ընթացքում Հանրապետության հրապարակում երբեմն ավելի շատ մարդ էր հավաքվում, քան հրապարակը կարող էր տեղավորել, ուստի քաղաքացիների ինքնազգացողությունը հաճախ վատանում էր: Նիկոլ Փաշինյանի «մարդ ա վատացել» արտահայտությունը ամեն 5 րոպեն մեկ հնչելուց հետո դարձավ թևավոր խոսք:
2. Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն հաճախ էր այցելում այս կամ այն պաշտոնյային, ներխուժում նրանց բնակարաններ, դա արվում է հաճախ «շնորհքով», իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան: Սակայն Առաքել Մովսիսյանը պնդում էր, որ «օրենքի տառին համապատասխան» է եղել, որ նույնիսկ երեխաները չեն վախեցել:
3. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մարդկության ծագման իր վարկածն առաջ քաշեց: Ըստ Պետրոսյանի՝ «մարդկությունն առաջացել է Ադամից ու Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»:
4. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց Հայկ Մարությանի տղամարդկության վերաբերյալ և Մարությանին հրավիրեց բանավեճի, սակայն առանց Նիկոլի: «Թե տղամարդ ես, արի բանավեճի, արի առանց Նիկոլի»,- հայտարարեց նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններով
«Աշոցքում ցիկլոնը արդեն իր դերի մեջ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբան...
Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից հետո
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 55...
Գավառը բողոքում է. բնակիչները ճանապարհ են փակել
Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել, որը...