Պատահարներ
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է
Gohar Vardanyan
424 դիտում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է:
Սիսիանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերին Լարսն այս պահին
Gohar Vardanyan
1,448
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Gohar Vardanyan
794
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հագուստի խանութ-սրահից առերևույթ կողոպուտի փորձ է կատարել
Gohar Vardanyan
729
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
170
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
120
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
226
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,560