Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել
Գլխավոր դատախազությունն ավարտել է «Հետք»-ի հրապարակման հիման վրա սկսած ուսումնասիրությունն ու նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: Դատախազության պաշտոնական կայքի համաձայն, գլխավոր դատախազության…
Գլխավոր դատախազությունն ավարտել է «Հետք»-ի հրապարակման հիման վրա սկսած ուսումնասիրությունն ու նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե:
Դատախազության պաշտոնական կայքի համաձայն, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:
Պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ: Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրվեժի դպրոցում 11 միլիոն դրամ են յուրացրել
Ոստիկանությունը բացահայտել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք վարչական տա...
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններով
«Աշոցքում ցիկլոնը արդեն իր դերի մեջ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբան...
Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից հետո
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 55...