Հասարակություն
էլեկտրաշոկով զինված իրանցին փորձել է թալանել Երևանում գործող «Մելլաթ» բանկը
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է…
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:
Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 21.15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել և գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Հետ բերեք իմ հարազատ Սերժ Սարգսյանին․Արմեն Դուլյան
Հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրական պրոբլեմները չեն լուծվում…. Ոչ միայն չեն լուծվում այս...
Զինծառայող Յուրիկ Բրոյանը հակասական վարք ունի․ ՊՆ պարզաբանումը
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է տարածել որոշ լրատավամիջոցներում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, որում անդրադարձե...
16 մլն դրամի յուրացման դեպք` Գագիկ Ծառուկյանի մերձավորների կողմից․ Շամշյան
Աբովյան քաղաքի Բարեկամության 4 հասցեում գործող «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ի նա...