Հասարակություն
Աշոտ Ահարոնյանը «մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն» է ներկայացրել
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ…
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմված վարչական արձանագրությունների մասին:
«Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ այս տարվա դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետևանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ-վերլուծաբանների դատին»,- գրել է Ահարոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Հետ բերեք իմ հարազատ Սերժ Սարգսյանին․Արմեն Դուլյան
Հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրական պրոբլեմները չեն լուծվում…. Ոչ միայն չեն լուծվում այս...
Զինծառայող Յուրիկ Բրոյանը հակասական վարք ունի․ ՊՆ պարզաբանումը
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է տարածել որոշ լրատավամիջոցներում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, որում անդրադարձե...
16 մլն դրամի յուրացման դեպք` Գագիկ Ծառուկյանի մերձավորների կողմից․ Շամշյան
Աբովյան քաղաքի Բարեկամության 4 հասցեում գործող «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ի նա...