Հասարակություն
40-ամյա տղամարդ է մահացել Արմենիա բժշկական կենտրոնում. հարազատները մեղադրում են բժշկին
Արմենիա բժշկական կենտրոնում երեկ մահացել է 40-ամյա Նվեր Եսայանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել մահացածի հարազատներից՝ 64-ամյա Կամո Եսայանը և հայտնել…
Արմենիա բժշկական կենտրոնում երեկ մահացել է 40-ամյա Նվեր Եսայանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել մահացածի հարազատներից՝ 64-ամյա Կամո Եսայանը և հայտնել, որ Նվերը ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոնում մահացել է նշված կենտրոնի սրտաբանական բաժնի բժիշկ Պապիկյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նվեր Եսայանը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ՙսուր կորոնալ սինդրոմ, շաքարային դիաբետ ալկոհոլային խմածություն՚ ախտորոշմամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու նրա մահվան հանգամանքները:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Հետ բերեք իմ հարազատ Սերժ Սարգսյանին․Արմեն Դուլյան
Հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրական պրոբլեմները չեն լուծվում…. Ոչ միայն չեն լուծվում այս...
Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում
Բրիտանական BBC հեղինակավոր կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը...
Նիկոլ Փաշինյանի արձանն առանց գլխի է մնացել
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին կանգնեցված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են։ Դեռւես հայտնի չ...