Քաղաքականություն

Տարօրինակ եմ համարել, որ Ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել. Հարությունյան

Տարօրինակ եմ համարել, որ Ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել. Հարությունյան
Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք նրա համար տարօրինակ չէր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ Կարապետյանը նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռազմական կցորդ, Արայիկ Հարությունյանը գրել էր. «Շատ հետաքրքիր տեղեկություն ձեզ տամ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտոնանկ արված վարչության պետը նշանակվել է Մոսկվայում մեր դեսպանության ռազմական կցորդ: Տարօրինակ է, որ Ապրիլյան դեպքերից հետո որևէ մեկը չի պատժվել և պատասխանատվություն չի կրել»: Հարությունյանը նկատեց, որ երեկ վարչապետը մանրամասն պատասխանել է այդ հարցին: Ինչ վերաբերում է իր՝ ավելի վաղ արտահայտած մտքին, ապա նա ուղղում մտցրեց մեջբերումներում. «Ես ժամանակին տարօրինակ եմ համարել, որ Ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250