Քաղաքականություն

Փաշինյանը՝ սկանդալային նշանակման մասին

Փաշինյանը՝ սկանդալային նշանակման մասին
Ապրիլյան պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ չկա մի փաստ, որ հետախուզական տվյալները չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր խորհրդականի՝ Արշակ Կարապետյանի նշանակման հարցին: Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր պնդում են, որ ապրիլյան պատերազմը եղել Արշակ Կարապետյանի մեղքով, ուրեմն նշում են, որ նրանից վերև գտնվող պատասխանատուները մեղքի իրենց բաժինը չեն ունեցել: Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից առաջ կուտակումներ են եղել, ինչի մասին բոլորն էլ տեղյակ են եղել: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք դեռ ստուգման կարիք ունեն: «Մեր բոլոր գործողություններն ուղղված են և ուղղված են լինելու ճշմարտությունները բացահայտելուն»,- ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին վարչապետի հրամանով վարչապետի խորհրդական է նշանակվել ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Համացանցում մի շարք օգտատերեր նշում են, որ Արշակ Կարապետյանը ապրիլյան պատերազմի մասին չի զեկուցել ԶՈՒ ղեկավարությանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250