Քաղաքականություն
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Աբովյան– Երևան– Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի` Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի…
Աբովյան– Երևան– Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի` Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց հիմքով հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ։
Aurora News-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քննությամբ ձեռք են բերել տվյալներ, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե նա ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Այդ նպատակով նաև Արթուր Հարությունյանին ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց և ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ, իր ենթականերին հրահանգել է չխոչընդոտել նրա ձեռնարկատիրական գործունեությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Միաժամանակ նաև ոստիկաններին հրահանգել է խոչընդոտներ ստեղծել Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների համար:
Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքները պարունակում են պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու հատկանիշներ` ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...