Այլ
Ողբերգական ավտովթար Սյունիքում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407…
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մի քանիսին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ըստ կայքի` ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ:
Նմանատիպ հոդվածներ
16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը
Երեկ երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ...
Բուք, մառախուղ, մերկասառույց․ Ճանապարհները՝ Հայաստանում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվա...
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորաններ...
Երևանցին խոշոր չափերի թմրամիջոցներ է իրացրել
Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Aurora...