Այլ
16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը
Երեկ երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ մկանի շրջանի ծակած կտրած վերք և ձախ ձեռքի առաջին մատի մակերեսային կտրած վերք»…
Երեկ երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ մկանի շրջանի ծակած կտրած վերք և ձախ ձեռքի առաջին մատի մակերեսային կտրած վերք» վնասվածքներով «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչը։
Պարզվել է, որ վերջինս ընկերուհու տանը վիճաբանել է նրա հետ, ինչին ականատես է դարձել նաեւ կնոջ որդին՝ ծնված 2002 թվականին։ Լարված մթնոլորտում մորը պաշտպանելու, նրա նկատմամբ բռնությունը կանխելու համար տղան միջամտել է ու դանակահարել մոր ընկերոջը։
Անչափահասը հանձնվել է մոր հսկողությանը, ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Սյունիքում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մ...
Եղանակը Հայաստանում՝ առաջիկա 4 օրվա համար
ՀՀ տարածքում`դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նվա...
Բուք, մառախուղ, մերկասառույց․ Ճանապարհները՝ Հայաստանում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվա...
Ո՞ր ավտոճանապարհներն են դժվարանցանելի եւ փակ. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռ...