Հասարակություն
Աջ ղեկով մեքենաների մեծ մասի ղեկը հնարավոր չէ փոխել․ «Ղեկը աջ» նախաձեռնություն
Gohar Vardanyan
1 րոպե
571 դիտում
Բագրատաշենից եկող աջ ղեկով մեքենաների մեծ մասի ղեկը տեխնիկապես հնարավոր չէ փոխել, իսկ փոխելու դեքում դրանք վտանգավոր են դառնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանը:
«Տեսեք, նույն Nissan ֆիրման ունի Skyline մոդել, որն ունի իր ձախ ղեկ անալոգը, որը փոխելը շատ հեշտ է ու անվտանգ, նույն Nissan–ը ունի 7 տեղանոց Elgrand, որը չունի ձախ ղեկ անալոգը։ Այդ մեքենան նույնիսկ Վրաստանում ադրբեջանցի մասնագետները՝ ղեկ փոխողները, ոչ մի գումարի դիմաց չեն ցանկանում ղեկը փոխել, քանի որ իրենք էլ հասկանում, որ դա շատ վտանգավոր է դառնում։
Հիմա եկել կանգնել են մի պատնեշի, չենք կարողանում հասկանանք՝ խնդիրը ինչումն է, այդ 800–ից 1000 մեքենան ինչ վտանգավորություն պետք է հանդիսանա Հայաստանի համար, որտեղ կա արդեն 40 հազար աջ ղեկով մեքենա։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է»,-ասաց նա:
Դավիթ Գասպարյանի խոսքով, քաղաքացիները հավաքվել են այս նախաձեռնության մեջ, քանի որ նրանք խաբված են. «Մաքսայինի տեղեկատվական տախտակին գրված եւ կախված է եղել, որտեղ նշված է եղել, որ աջ ղեկի արգելքը գործում է ապրիլից մինչեւ հոկտեմբերի 1–ը։ Այդ մարդը սեպտեմբեր, հուլիս ամիսներին գնել է այդ աջ ղեկ մեքենան, որը եկել հասել է Բագրատաշեն, որտեղ նրան ասում են, որ պատին գրվածը չի իրականությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
535
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
2,146
Գագիկ Սուրենյանը մտահոգ է
Gohar Vardanyan
1 րոպե
1,022
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
807
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում թեժ քննարկումներ, Մերձավոր Արևելքում սրվող պատերազմ և աղմկահարույց դատական գործեր
1 րոպե
57
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
155
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
111
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
1 րոպե
210