Պատահարներ
18-ամյա աղջիկը դանակահարել է 17-ամյա տղային․ հարուցվել է քրգործ
Gohar Vardanyan
575 դիտում
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ձորափի փողոցում գործող, Մանկական երկաթուղի տանող թունելում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 2000 թվականին:
Նախնական քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 18-ամյա աղջիկը դեպքի օրը 7 անձանց հետ, Մանկական Երկաթուղի տանող թունելի մեջ 17-ամյա երիտասարդի և վերջինիս 3 ընկերների հետ վիճաբանել է, որի արդյունքում առաջացած քաշքշուկի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյք
Gohar Vardanyan
878
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայը, թուրքը, վրացին»․Լիոնում ձերբակալվել է հանցավոր խումբ
Gohar Vardanyan
1 րոպե
812
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայի եկեղեցիներից մեկում ժամերգության պահին հրաձգություն է սկսվել
Gohar Vardanyan
1 րոպե
635
Վովայի պատվերով բռնել են․ քրեական հեղինակություն
Gohar Vardanyan
622
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
318
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,597
5.0
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
1 րոպե
1,668
Կրակոցներն են հնչել Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
1 րոպե
838