Պատահարներ
Վովայի պատվերով բռնել են․ քրեական հեղինակություն
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի…
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ քննվող սպանության գործով դատավճիռ կայացնելու:
Ինչպես հայտնում է Armtimes.com-ը՝ մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը այսօր ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան ռեպլիկով: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ռեպլիկի ժամանակ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի են տվել:
Դատախազի խոսքի ժամանակ Պետրոս Իսրայելյանը ինչ-որ բանից դժգոհություններ է հայտնել, որը ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չի եղել: Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրել նրան ոտքի կանգնել, սակայն Իսրայելյանը հրաժարվել է:
«Քո խաթր կանգնում եմ, որպես կին»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելյանը եւ ոտքի կանգնել:
Դատավորը հիշեցրել է, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին եւ այդտեղ «խաթրի» հարց լինել չի կարող: Իսրայելյանը, սակայն, այդ զգուշացումից հետո էլ շարունակել է խոսել։
Ամբաստանյալ, քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը ռեպլիկի կարգով հայտարարեց․ «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում գործադրում են, անմեղ նստած ենք, խնդրանքս արդարացի որոշում կայացնելն ա»,- հայտարարել է Բանդուրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ`...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուլի պես զենքները դրեցին, գնացին տուն․ Տեփանոսյան
«Եթե այդքան արդար էին, թող մնային ամսի 30-ից հետո պայքարեին, ոչ թե հենց իմ ամուսինը մահացավ ուլի պես զենքները դրեցին, գն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայը, թուրքը, վրացին»․Լիոնում ձերբակալվել է հանցավոր խումբ
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ֆրանսիական Լիոն քաղաքում հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել, որոնց թվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայի եկեղեցիներից մեկում ժամերգության պահին հրաձգություն է սկսվել
Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցիներից մեկում ժամերգության պահին հրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնում է НТВ–ն։ Նշվում է, ո...