Հասարակություն
Տուն-տեղն էլ ծախենք, տարեք, կերեք, կշտացեք․ ավտովաճառողների ակցիան ՊԵԿ-ի դիմաց
Մի խումբ ավտովաճառողներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման կենտրոնի դիմաց։ News.am–ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Մերուժան Բադալյանը նշեց…
Մի խումբ ավտովաճառողներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման կենտրոնի դիմաց։ News.am–ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Մերուժան Բադալյանը նշեց, որ ՊԵԿ–ը փորձում է իրենց կրկնակի հարկել։
«Մեզ հարկային տեսչությունից ասել էին, որ տարվա մեջ մի անգամ արդեն մեքենա վաճառած ես լինում, երկրորդը կարող ես ձևակերպել որպես նվիրատվություն, որ չընկնես հարկերի տակ։ Հարցրել ենք ու այդպես էլ արել ենք։ Հիմա մենք նամակներ ենք ստացել, որ երկրորդ մեքենան, որը նվիրատվություն ենք արել, դրա շուկայական արժեքի 20 տոկոսը տանք իրենց։ Ինչի՞ համար, եթե մենք նվիրել ենք, ոչ թե վաճառել։ Երկրորդ, ինչո՞ւ են մեքենայի շուկայական արժեքից գանձում։ Բացի դրանից, մեքենա կա, որը լիքը խնդիրներ ունի, մենք դա վաճառում ենք շուկայականից մի քանի անգամ ցածր գնով, հիմա մենք ո՞նց տանք դրա 20 տոկոսը»,– ասաց նա։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ՊԵԿ–ում նախ իրենց պարզաբանել են, որ գանձելու որոշումը կայացվել է այս տարվա հունվարի 1–ից, ապա մտափոխվել են, եւ հունիսի 1–ից է որոշումն ուժի մեջ մտել. «Հիմա մերոնցից մեկն իր գործարքն արել է ապրիլին, բայց իրեն էլ է նամակ եկել։ Ինչ են ուզում մեզնից, տուն-տեղն էլ ծախենք, տարեք, կերեք, կշտացեք։ Հիմա մարդ կա, մեքենան ծախել ա, որ հիվանդանոցի փող տա, ո՞նց էդ 20 տոկոսը վճարի»։
Ավտովաճառողները պատրաստվում են բողոքի ակցիա անել նաեւ կառավարության շենքի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Մինչ նախկին իշխանությունները դժգոհում են գնաճից, Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի...
Գագիկ Սուրենյանը մտահոգ է
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյն իր էջում գրել է. «Մտահոգ եմ, ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ընտրատեղամասը հսկող ոստիկանը սրտիկ անում
Տեսանյութ՝ 34/1 ընտրատեղամասից․