Քաղաքականություն
Ահազանգ է եղել, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտել շարային կարգով
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ի, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման…
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ի, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Այս մասին տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:
Բարձրացվել է արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:
Խախտումների վերաբերյալ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...