Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են զոհված օդաչուների մեկ օր առաջ արված թռիչքի կադրերը
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է դեկտեմբերի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանված ՍՈւ-25–ի օդաչուների` մեկ…
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է դեկտեմբերի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանված ՍՈւ-25–ի օդաչուների` մեկ օր առաջ իրականացրած թռիչքի տեսագրությունը։
«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սա մեկ օր առաջվա իրական կադրերն են։ Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ՌՕՈւ-երին»,– գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Նրա հետ կապը կորել էր 10.20-ի սահմանում։ Ինքնաթիռում եղել էին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը։
Ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասենք էտի նկարում եք, որ ինչ անեք․ Ապարանում անհայտ անձինք խոչընդոտել են ՔՈ-ի քարոզարշավը
Անհայտ անձինք խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը։ Այս մասին տեղեկանում ենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը երգում է
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ելույթով հանդես գալուց բացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արսենալի» ֆուտբոլիստները զվարճացնող գազ են շնչում և հարբում
Բրիտանական մամուլում սկանդալային տեսանյութ են տարածվել, որոնց մասնակիցները Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներն են: Լոնդոնի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության վերաբերյալ համաձայնագրից
5.0
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար վիզաների վճարները
5.0
Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան
5.0