Քաղաքականություն
Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ. Շարմազանովը՝ Փաշինյանին
Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի…
Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ պատմությունից պետք է դասեր քաղել: «Պանթուրքիզմը շարունակում է մնալ հայության համար հիմնական մարտահրավերը, Արցախի հարցը լուծված չէ, Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանները: Ազգային միասնության կոչով պետք է հանդես գա իշխանություը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն անտեսելով իմ հորդորները՝ փոխարեն հանդես գա ազգային միասնության կոչով, նա շարունակում է խորացնել անջրպետը՝ բաժանելով հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների:
Նրանք, ովքեր կարծում են, որ սեփական հայրենիքում կարելի է ունենալ հաղթանակներ, չարաչար սխալվում են, չի կարելի սեփական հայրենիքում ունենալ թշնամիներ և յուրայիններ»,-նկատեց նա:
Ապա նա ընդգծեց, որ Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ. «Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը երգում է
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ելույթով հանդես գալուց բացի...
Պուտինը Փաշինյանին առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբ...
Եթե ուզեք՝ կվերադառնանք նախագահական համակարգին. Նիկոլ Փաշինյան
Մենք մեր նախընտրական ծրագրում սահմանադրության գլոբալ փոփոխության մասով ոչ մի բան չենք գրել։ Այս մասին Սիսիանում նախընտրա...
«Ես քո ցավը տանեմ»․«Ալիսա» ձայնային օգնականը հայերի և ադրբեջանցիների մասին
Ադրբեջանում օրերս սկանդալ է բռնկվել «Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Օրերս հա...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ երկրների հետ շինարարական գործունեության վերաբերյալ համաձայնագրից
5.0
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար վիզաների վճարները
5.0
Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան
5.0