ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը երեկ ԱԺ օրակարգի «պատճառով» չեղարկվել է: Այսպիսով, ամեն հինգշաբթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի փակ նիստ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. քննարկում են կուսակցական, ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ նիստից հետո, նախատեսված է եղել հերթական ՔՊ նախաձեռնող նիստ, որը, սակայն, չեղարկվել է ԱԺ-ի «պատճառով»: Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը եւ օրակարգային այլ նախագծեր են քննարկել մինչեւ երեկո՝ 20։00-ն: Իշխանականները երեկ սպառել են ԱԺ օրակարգը եւ կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, որպեսզի այսօր Փաշինյանը կրկին ստիպված չլինի գնալ ԱԺ, իսկ ԱԺ երկարատեւ նիստի պատճառով ՔՊ փակ նիստը երեկ չեղարկվել է».
Նմանատիպ հոդվածներ
Russian Foreign Ministry Calls on Yerevan's Leadership: Do Not Allow the West to Deceive You
Moscow urges Yerevan not to allow the West to deceive it and to lead Armenia down the wrong path. This was stated in a s...
CSTO States It Does Not Recognize Armenia's Borders, Says Mirzoyan
The Collective Security Treaty Organization (CSTO) states that it does not recognize Armenia's borders and that its area...
If Armenia Wants Russian Soldiers on Its Land, It Is Its Sovereign Decision, EU Representative Says
Regardless of whether you want to have Russian soldiers, the Russian FSB, or any other Russian law enforcement agency on...
So far, no one can predict what destination the new path with the EU will take us: Mirzoyan
The citizens of the Republic of Armenia have European aspirations, and these aspirations are growing stronger against th...